ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ և ՔՈՒՔԻՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սահմանումներ

Տվյալների սուբյեկտ - ֆիզիկական անձ, որին վերաբերում են անձնական տվյալները, ներառյալ՝ Հավելվածում գրանցված օգտահաշիվ ունեցող անձ, Հավելվածն առանց գրանցվելու օգտագործող անձ, Հավելվածի այցելու,

Անձնական տվյալներ մշակող / Eaterator - Իթերատոր ՍՊԸ, 01059815

Անձնական տվյալ - տվյալների սուբյեկտին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը,

Անձնական տվյալների մշակում - անկախ իրականացման ձևից և եղանակից (այդ թվում՝ ավտոմատացված, տեխնիկական ցանկացած միջոցներ կիրառելու կամ առանց դրանց) ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ, որը կապված է անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու կամ մուտքագրելու կամ համակարգելու կամ կազմակերպելու կամ պահպանելու կամ օգտագործելու կամ վերափոխելու կամ վերականգնելու կամ փոխանցելու կամ ուղղելու կամ ուղեփակելու կամ ոչնչացնելու կամ այլ գործողություններ կատարելու հետ,

Կայք - համացանցում հասանելի տիրույթ, որը գտնվում է www.eaterator.com դոմենային անվանման ներքո,

Հավելված - IOS և/կամ Android օպերացիոն համակարգերում հասանելի ծրագիր, որն արտացոլում է Կայքում տեղադրված տեղեկատվությունը և համապատասխան պատուհանի միջոցով գրանցված անձանց թույլ է տալիս օգտվելու Ռեստորանների կողմից առաջարկվող ծառայություններից։ Սույն պայմաններում Հավելված հասկացությունը ներառում է նաև Կայք հասկացությունը,

Քուքի - տվյալների փոքր ֆայլեր, որոնք տեղադրվում են Հավելվածն օգտագործողի տեխնիկական միջոցում Հավելվածի օգտագործման վերաբերյալ տվյալների ստացման, տեղեկատվության հավաքման համար։ Սույն Քաղաքականության իմաստով Քուքի են համարվում նաև նմանատիպ տեխնոլոգիաներ կիրառող համակարգերը,

Ամրագրում - Հավելվածի հնարավորությունների օգտագործմամբ Հաճախորդի կողմից կատարվող գործողություն, որն ուղղված է Ռեստորան որոշակի օր և ժամ հաճախելու համար առաջնահերթ սպասարկվելուն։

Գաղտնիության և քուքիների սույն քաղաքականությամբ (այսուհետ նաև Քաղաքականություն) ներկայացվում է Eaterator-ի կողմից Անձնական տվյալների հավաքագրման և մշակման գործընթացը, Քուքիների միջոցով հավաքագրվող տվյալների հավաքագրման և մշակման գործընթացը, սահմանվում է տվյալների մշակման գործընթացի մեջ ներգրավված անձանց ցանկը և կարգավորվում են նշված գործընթացներում ներգրավված անձանց իրավունքները և պարտականությունները։

Տվյալների մշակման համաձայնություն

Տվյալների սուբյեկտի կողմից իր անձնական տվյալների մշակման համաձայնությունը համարվում է տրված․

Հավելված մուտք գործելիս բացված պատուհանում նախատեսված վանդակում համաձայնության նշանին սեղմելով,

Հավելվածում օգտահաշվի գրանցելիս, գրանցման գործընթացի համապատասխան փուլում բացված պատուհանում նախատեսված վանդակում համաձայնության նշանին սեղմելով,

Սույն քաղաքականության փոփոխության դեպքում, փոփոխության մասին Հավելվածում գրանցված օգտահաշիվ ունեցող անձին ծանուցելուց հետո, տվյալ անձի կողմից Հավելվածն օգտագործել շարունակելու դեպքում, իսկ Հավելվածում չգրանցված անձի դեպքում՝ Հավելված մուտք գործելիս բացված պատուհանում նախատեսված վանդակում համաձայնության նշանին սեղմելով։

Քուքիների միջոցով տվյալների տրամադրման համաձայնությունը համարվում է ստացված Հավելված մուտք գործելիս բացված պատուհանանում նախատեսված վանդակում համաձայնության նշանին սեղմելով: Ընդ որում, Քուքիների կիրառման համաձայնությունը կարող է հայցվել մեկ անգամ համապատասխան տեխնիկայով կամ վեբ բրաուզերով առաջին անգամ Հավելված մուտք գործելիս և համաձայնությունը համարվում է տրված այնքան ժամանակ, քանի դեռ Հավելվածի այցելուն Քուքիներին վերաբերող համապատասխան կարգավորումների փոփոխություն չի կատարել։

Սույն գլխով նշված ձևերով տրված համաձայնությունները համարվում են բացահայտ և անվերապահորեն տրված, իսկ համաձայնության տրման նման ձևը համարվում է վավեր և իրավական կարգավիճակով չի զիջում թղթային գրավոր ստորագրությամբ տրված համաձայնությանը։

Քուքիների կիրառման հնարավորության սահմանափակման դեպքում Հավելվածի այցելուն գիտակցում և ընդունում է, որ Հավելվածի որոշ հնարավորություններ կարող են կասեցվել, սահմանափակվել։

Հավաքագրվող տվյալների ցանկը

Տվյալների սուբյեկտի կողմից Հավելված այցելելով կամ Հավելվածում գրանցվելով՝ տվյալների սուբեկտը ուղղակիորեն (Հավելված այցելողի կողմից լրացվող տվյալներ) կամ անուղղակիորեն (Քուքիների և այլ միջոցով ստացվող տվյալներ) տրամադրում է կամ կարող է տրամադրել հետևայլ տվյալները (այսուհետ՝ նաև Տվյալներ)․

Հավելվածում գրանցմանն առնչվող տվյալներ․ գրանցման մուտքանունը, գաղտնաբառ, բջջային հեռախոսահամարը,

Տվյալների սուբյեկտի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ամսաթվերը,

Հավելվածում օգտահաշիվ ունեցող տվյալների սուբյեկտի կողմից կատարված Ամրագրումների պատմությունը,

Տվյալների սուբյեկտի գտնվելու վայրի տվյալները,

Հավելվածի հնարավորությունների սահմաններում կատարված գրառումների վերաբերյալ տվյալները,

Հավելվածի ընձեռած հնարավորությունների սահմանում վարկանիշավորման վերաբերյալ տվյալները․ հարցաթերթիկներում և հարցումներում լրացված տվյալներ,

Տվյալների սուբյեկտի կողմից ներքին զրույցների համակարգ մուտքագրված հաղորդագրությունները և զանգերի կենտրոն կատարված զանգերի (ձայնի և բովանդակության) վերաբերյալ տվյալները,

Տվյալների սուբյեկտի կողմից օգտագործվող տեխնիկայի վերաբերյալ տվյալներ՝ տեխնիկայի անվանում, մոդել, օպերացիոն համակարգ, IP հասցե և այլն,

Տվյալների սուբյեկտի կողմից Հավելվածում կատարվող գործողությունների վերաբերյալ տվյալներ,

Տվյալների սուբյեկտի Հավելված այցելելու ամսաթիվը, ժամը, այցելության աշխատաժամանակի տևողությունը և Հավելվածում մուտք գործած էջերի մասին տվյալները,

Հավելված ուղղորդող, վերահասցեագրող կայքէջերի տվյալները,

Տվյալների սուբյեկտի կողմից ամսական Հավելված մուտքերի քանակը,

Տվյալների սուբյեկտի կողմից հարցված դոմենային անվան տվյալները,

Հավելվածում գրանցված տվյալների սուբյեկտի կողմից ցանկացած ձևով կամավոր կամ Հավելվածի հնարավորություններից օգտվելու շրջանակում պարտադիր տրված այլ տվյալներ,

Հավելվածում չգրանցված կամ գրանցված տվյալների սուբյեկտի կողմից ցանկացած ձևով տրամադրված այլ տվյալներ։

Տվյալները մշակելիս կիրառվող սկզբունքները

Eaterator-ը անձնական տվյալները մշակելիս ղեկավարվում է

Օրինականության սկզբունքով – անձնական տվյալները մշակվում են կիրառելի օրենսդրության նորմերի պահպանմամբ, օրինական և սույն Քաղաքականությամբ նշված այլ նպատակներով,

Համաչափության սկզբունքով – մշակվող անձնական տվյալները և մշակման նպատակները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ, չափավոր, անձնական տվյալները հնարավորության դեպքում պետք է մշակվեն ապաանձնավորված,

Հավաստիության սկզբունք - մշակվող անձնական տվյալները պետք է լինեն ամբողջական, ճշգրիտ, պարզ և հնարավորինս թարմացված,

Սուբյեկտների նվազագույն ներգրավվման սկզբունք – անձնական տվյալները հավաքագրելիս և մշակելիս տվյալների սուբյեկտը ներգրավվում է հնարավորինս քիչ դեպքերում։

Eaterator-ը պարտավորվում է սույն Քաղաքականությամբ սահմանված նպատակին հասնելուն չուղղված, չառնչվող Անձնական տվյալները ոչնչացնել կամ ուղեփակել։

Անձնական տվյալները մշակողը պարտավոր է ապահովել Տվյալների սուբյեկտի սույն Քաղաքականությունում նշված իրավունքների իրացումը՝ կիրառելի օրենսդրությամբ նշված շրջանակում և սահմաններում։

Անձնական տվյալները մշակողը պարտավոր է Անձնական տվյալները մշակելիս կիրառել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք կկանխեն Անձնական տվյալների մատչելիությունը։

Անձնական տվյալները մշակողը պարտավոր է ապահովել Անձնական տվյալների գաղտնիությունը՝ բացառությամբ կիրառելի օրենսդրությամբ և սույն Քաղաքականությամբ սահմանված դեպքերի։

Տվյալների մշակման նպատակը․

Eaterator-ը անձնական տվյալները մշակում է հետևյալ նպատակներով․

Ծառայություններից օգտվելու պայմաններով սահմանված Հավելվածի հնարավորություններից օգտվելու համար օգտահաշիվ բացելու համար,

Հավելվածի հնարավորություններից օգտվելու շրջանակում Ամրագրում կատարելու համար,

Հավելվածի ընձեռած այլ հնարավորություններից օգտվելու համար,

Հավելվածի այցելուների գործողությունները, վարքագիծը վերլուծելու, Հավելվածից օգտվելու ձևերը և ուղղությունները հասկանալու և ըստ այդմ Հավելվածը և Հավելվածի ընձեռած հնարավորությունները փոփոխելու համար,

Հավելվածի և Հավելվածի առաջարկած հնարավորությունների որակը բարձրացնելու, բարելավելու, Հավելվածի դիզայնը փոխելու համար,

Հավելվածի այցելուի հետ կապը պահպանելու համար,

Հավելվածի այցելուներին առաջարկներ, ծանուցումներ, SMS-ներ ուղարկելու համար,

Գովազդային գործողությունների իրանակացման համար,

Eatertaor-ի և Հավելվածի այցելուին հնարավոր հանցագործություններից և կիբերհարձակումներից, Հավելվածը սխալ օգտագործելը կանխելու և պաշտպանելու համար,

Տվյալների սուբյեկտի հարցումներին, գրություններին պատասխանելու համար,

Կիրառելի օրենսդրությամբ սահմանված դեպքերում պետական մարմիններին օժանդակելու, աջակցելու համար,

Հնարավոր հայցադիմումներ և հայցադիմումների պատասխաններ ներկայացնելու և իրավական պաշտպանության այլ միջոցների իրականացման համար,

Eaterator-ի կողմից կիրառվող քաղաքականությունների վերամշակման, լրամշակման համար,

Կիրառելի օրենսդրությամբ ուղղակիորեն սահմանված այլ նպատակներով։

Տվյալների սուբյեկտի իրավունքները

Տվյալների սուբյեկտը իրավունք ունի ցանկացած ժամանակ դիմել Eaterator-ին անձնական տվյալների վերաբերյալ իր իրավունքների իրացման համար․

Անձնական տվյալներին հասանելիության իրավունք – տվյալների սուբյեկտն իրեն վերաբերող անձնական տվյալներին առանց սահմանափակման ծանոթանալու հնարավորություն ունի, մասնավորապես մշակվող տվյալների ցանկի, մշակման ձևի և չափի վերաբերյալ,

Անձնական տվյալներն ուղղելու իրավունք – տվյալների սուբյեկտն իրավունք ունի պահանջել իրեն առնչվող տվյալները սխալներից, անճշտություններից ուղղել,

Անձնական տվյալների ուղեփակման իրավունք,

Անձնական տվյալների ոչնչացման իրավունք,

Կիրառելի օրենսդրությամբ նախատեսված այլ իրավունքներ։

Անձնական տվյալներին ծանոթանալու և վերջինիս առնչությամբ սույն քաղաքականությամբ և կիրառելի օրենսդրությամբ թույլատրելի այլ գործողություններ կատարելու համար տվյալների սուբյեկտը կամ վերջինիս լիազոր ներկայացուցիչը կարող է դիմել Eaterator-ի իրավաբանական հասցեին կամ էլ․փոստին գրություն ուղարկելով՝ պահպանելով կիրառելի օրենսդրությամբ նման գրության համար սահմանված պահանջները։

Հավելվածի հանրամատչելի հատվածներն օգտագործելիս, բացի Քուքիների կիրառման արդյունքում ստացված ապանձնավորված տվյալներից, Eaterator-ը այլ տվյալ չի ստանում։

Տվյալների փոխանցումը երրորդ անձանց

Eaterator-ը կարող է անձնական տվյալները տրամադրել երրորդ անձանց սույն քաղաքականությունում նշված նպատակներին արդյունավետորեն հասնելու համար։ Մասնավորապես, այդպիսի երրորդ անձինք են․

Ռեստորանները - որոնց կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու մտադրություն հայտնել է Հավելվածում գրանցված անձը՝ համապատասխան Ամրագրումը կատարելու միջոցով։

Իրավապահ, դատական մարմինները, պետական լիազոր այլ մարմինները և գործակալությունները - կիրառելի օրենսդրությամբ վերջիններիս գործունեությունն իրականացնելու շրջանակում համապատասխան պահանջի և իրավական հիմքի առկայության դեպքում։ Նշված պայմաններում խնդրարկվող տեղեկատվությունը տրամադրվում է այն չափով, որ չափով ներկայացվել է պահանջը և, բայց ոչ ավել, քան այն տեղեկատվությունը, որի չափով թույլատրելի է կիրառելի օրենսդրությամբ։

Զանգերի կենտրոնին և միջադեպերի կարգավորմամբ զբաղվող անձանց - տրամադրվում է տեղեկատվություն այն չափով, որքանով անհրաժեշտ է կապ հաստատել օգտվողի հետ ծառայությունների վերաբերյալ հետպատասխան ստանալու և միջադեպերի և վեճերի լուծման համար։

Eaterator-ի հետ փոխկապակցված կազմակերպություններին - Eaterator-ի կողմից մատուցվող ծառայությունների պատշաճ մատուցման համար։

Eaterator-ին ծառայություններ մատուցող և Eaterator-ից ծառայություններ ձեռք բերող անձանց – մասնավորապես այն անձանց, որոնց նման տվյալներն ուղղակորեն անհրաժեշտ են պայմանագրային պարտավորությունների կատարման համար, որոնց բաղադրիչը կազմում է սույն քաղաքականությամբ նշված անձնական տվյալների մշակման նպատակի իրականացումը,

Կիրառելի օրենսդրությամբ ուղղակիորեն սահմանված այլ անձանց – կիրառելի օրենսդրությամբ սահմանված դեպքերում, համապատասխան պահանջների ներկայացման պայմաններում, խնդրարկվող չափով, բայց ոչ ավել, քան այն տեղեկատվությունը, որի չափով թույլատրելի է կիրառելի օրենսդրությամբ։

Ռեստորաններին փոխանցվում է ռեստորանում ամրագրման վերաբերյալ այն տվյալները, որոնք անհրաժեշտ են Ռեստորանի կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար (Ռեստորան այցելելու կանխատեսվող օրը, ժամը, այցելուների քանակը, ամրագրման համար ներկայացված հեռախոսահամարը և օգտագործողի կողմից տրամադրված այլ տվյալներ)։

Ռեստորանները և սույն գլխում նշված անձինք պարտավոր են սույն Քաղաքականության և Ծառայություններից օգտվելու պայմաններով սահմանված շրջանակում իրենց փոխանցված տվյալները մշակել սույն Քաղաքականության և անձնական տվյալների պաշտպանության ոլորտի օրենսդրությանը համապատասխան։

Տվյալների պահպանման ժամկետը

Անձնական տվյալները, ելնելով տվյալները պարունակող տեղեկատվության բնույթից և բովանդակությունից, պահպանվում են

Կիրառելի օրենսդրությամբ նման տեղեկատվության պահպանության համար սահմանված ժամկետից ոչ պակաս ժամկետով,

Կիրառելի օրենադրությամբ նման տեղեկատվության պահպանության համար ժամկետ սահմանված չլինելու դեպքում այնպիսի ողջամիտ ժամկետը չգերազանցող ժամկետով, որի ընթացում հնարավոր է հասնել նման տեղեկատվության մշակմամբ հետապնդվող նպատակին,

Ծառայություններից օգտվելու պայմաններով կամ սույն քաղաքականությամբ նշված տեղեկատվության պահպանության համար համապատասխան ակտերով սահմանված ժամկետով։

Այլ դրույթներ

Eaterator-ն իրավունք ունի ցանկացած պահի և առանց նախնական ծանուցման փոփոխել սույն քաղաքականությունը: Նման փոփոխությունից հետո Eaterator-ը ծանուցում է ուղարկում Հավելվածում գրանցված օգտատերերին և Հաճախորդի կողմից Հավելվածից օգտվելը շարունակելը համարվում է նման փոփոխությունների ընդունում՝ հաստատում։

Տվյալների սուբյեկտին սույն Քաղաքականությամբ նշված որևէ հարցով ծանուցում ուղարկելու պարտավորության առկայության դեպքում Eaterator-ը պարտավոր է նման ծանուցումն ուղարկել Տվյալների սուբյեկտի էլ․փոստին, հեռախոսահամարին, Հավելվածում գրանցված անձին՝ Հավելվածի ծանուցումների բաժնում նամակի ուղարկման կամ Eaterator-ի կողմից ընդունելի, պատշաճ համարվող ցանկացած այլ եղանակով։

Սույն Քաղաքականության յուրաքանչյուր կետ կամ դրույթ իրենից ներկայացնում է առանձին և ինքնուրույն ամբողջականություն: Եթե Քաղաքականության որևէ դրույթ դատական կարգով կամ այլ իրավասու մարմնի որոշմամբ ճանաչվի անվավեր կամ կատարման ոչ ենթակա, ապա սույն Քաղաքականության մնացած բոլոր դրույթները կպահպանեն իրենց ուժը, բացառությամբ կիրառելի օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

Քաղաքականության հայերեն տարբերակը գերակայում է այլ լեզուներով տարբերակների նկատմամբ։

Սույն Քաղաքականության և Քաղաքականությամբ չկարգավորված հարաբերությունների նկատմամբ կիրառելի է ՀՀ իրավունքը։

Կողմերի միջև առաջացած վեճերը լուծման ենթակա են ՀՀ դատարաններում։