ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Սահմանումներ

Կայք - համացանցում հասանելի տիրույթ, որը գտնվում է www.eaterator.com դոմենային անվանման ներքո, ,

Հավելված - IOS և/կամ Android օպերացիոն համակարգերում հասանելի ծրագիր, որն արտացոլում է Կայքում տեղադրված տեղեկատվությունը և համապատասխան պատուհանի միջոցով գրանցված անձանց թույլ է տալիս օգտվելու Ռեստորանների կողմից առաջարկվող ծառայություններից: Սույն պայմաններում Հավելված հասկացությունը ներառում է նաև Կայք հասկացությունը,

Հաճախորդ - Ռեստորանի կողմից մատուցվող ծառայությունների ձեռքբերման մտադրություն ունեցող իրավունակ և գործունակ անձ՝ քաղաքացի, ով անցել է նույնականացում բացելով Օգտահաշիվ և Հավելվածում ունի Անձնական տիրույթ,

Ռեստորան - Հաճախորդների սննդի և հանգստի անցկացման պահանջների բավարարմանն ուղղված ծառայությունների համալիրի (հանրային սննդի ծառայություն) համար կառուցված կամ այդ նպատակին հարմարեցված ու սարքավորված շենք, շինություն կամ այլ վայր՝ հանրային սննդի օբյեկտ, որի կողմից առաջարկվող ծառայություններից օգտվելու Ամրագրման հնարավորությունը հասանելի է Հավելվածում,

Անձնական տիրույթ / Օգտահաշիվ - տարածություն Հավելվածում, որը հասանելի է Հաճախորդի եզակի մուտքի և գաղտնաբառի կամ հեռախոսահամարի միջոցով, որը պարունակում է Հաճախորդի տվյալները, կարգավորումները և տվյալներ Հաճախորդի կողմից ձեռք բերված ծառայությունների մասին,

Կատարող / Eaterator - հանրային սննդի ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու նպատակով Հաճախորդին և Ռեստորանին Հավելվածի շահագործման արդյունքում միմյանց կապող անձ, որը գործունեություն իրականացնում է հետևյալ իրավաբանական անձի միջոցով՝ Իթերատոր ՍՊԸ, 01059815,

Ամրագրում - Հավելվածի հնարավորությունների օգտագործմամբ Հաճախորդի կողմից կատարվող գործողություն, որն ուղղված է Ռեստորան որոշակի օր և ժամ հաճախելու համար առաջնահերթ սպասարկվելուն։

Ծառայություններից օգտվելու սույն պայմանները (այսուհետ՝ Պայմաններ) կարգավորում են Ռեստորանի կողմից մատուցվող ծառայությունները Հաճախորդի կողմից ձեռք բերելու համար անհրաժեշտ Ամրագրում կատարելուն, ինչպես նաև Ռեստորանի կողմից Կատարողի միջոցով ձեռք բերվող ծառայությունների մատուցմանը, այնքանով, որքանով չի հակասում Ռեստորանի և Կատարողի միջև կնքված պայմանագրի պայմաններին։

Հաճախորդի և Ռեստորանի գրանցումը և մուտքը Հավելվածում

Հավելվածում Հաճախորդի կողմից կամավորության սկզբունքի հիման վրա բացվում է օգտահաշիվ, որը հնարավորություն է տալիս Հաճախորդին կատարել Ամրագրումներ և օգտվել Հավելվածի ընձեռած այլ հնարավորություններից։

Հավելվածում գրանցման գործընթացում Հաճախորդը պարտավոր է լրացնել պարտադիր տրամադրման ենթակա տվյալները ճշգրիտ, ստույգ, ամբողջականորեն և երաշխավորում է իր կողմից տրամադրված տվյալների՝ սույն կետին համապատասխանությունը։ Պարտադիր տրամադրման ենթակա տվյալները առանձնանում են Հաճախորդի կողմից կամավոր տրամադրման ենթակա տվյալներից աստղանիշով։

Հաճախորդի կողմից կամավոր լրացված տվյալներին տրվում է նույն իրավական պաշտպանությունը, ինչ պարտադիր լրացվող տվյալներին։ Հաճախորդի կողմից տրամադրված տվյալների օգտագործումը կատարվում է սույն Պայմաններին և Գաղտնիության և քուքիների քաղաքականությանը համապատասխան։

Գրանցվելու համար Հաճախորդը մուտքագրում է մուտքանուն և գաղտնաբառ կամ հեռախոսահամար՝ պահպանելով Հավելվածի՝ դրանց ներկայացվող պահանջները։

Գրանցման գործընթացն ավարտվում է Հաճախորդի կողմից տրամադրված բջջային հեռախոսահամարը կամ էլ․փոստը հաստատելու միջոցով, որը կատարվում է նշված հեռախոսահամարին կամ էլ․փոստին ուղարկված կոդի՝ Հավելվածի համապատասխան պատուհանում մուտքագրելով։ Հեռախոսահամարը կամ էլ․փոստը հաստատելը համարվում է Օգտահաշվի նույնականացում, և Հաճախորդը կարողանում է մուտք գործել Հավելված և օգտվել Հավելվածի ընձեռած հնարավորություններից։

Հավելվածի հնարավորություններից օգտվելու համար Հաճախորդը պարտավոր է մուտք գործել Հավելված՝ մուտքագրելով Օգտահաշվի մուտքանունը և գաղտնաբառը կամ հեռախոսահամարը։

Գրանցման գործընթացի ավարտից հետո Հաճախորդը կարող է խմբագրել իր կողմից տրամադրված տվյալները, լրացնել նորերը, փոփոխել եղածները, ներառյալ՝ ջնջել դրանք, բացառությամբ պարտադիր համարվող դաշտերում ներառված տվյալների, որոնք կարող են միայն փոփոխվել։

Հավելվածում Օգտահաշիվ գրանցելով Հաճախորդը տալիս է իր անվերապահ և բացահայտ համաձայնությունը սույն Պայմանների և Գաղտնիության և քուքիների քաղաքականության՝ իր նկատմամբ կիրառելիության վերաբերյալ։

Հաճախորդը պարտավոր է թարմացնել իր վերաբերյալ առկա՝ Հավելվածին տրամադրված տվյալները վերջիններիս փոփոխությունից հետո անմիջապես և կրում է նման տվյալ չտալու հետևանքով առաջացող ռիսկերը, ներառյալ՝ հեռախոսահամարի, էլ․փոստի փոփոխման (ապաակտիվացնելու) մասին տեղեկացնելը և նման չտեղեկացման արդյունքում այլ անձի կողմից Օգտահաշիվն օգտագործելու ռիսկը։

Եթե Հաճախորդը տրամադրում է որևէ կեղծ, ոչ ճշգրիտ կամ թերի տեղեկություն կամ, եթե Eaterator-ը համարում է, որ կան հիմնավոր պատճառներ կասկածի տակ դնելու այդ տեղեկության ճշմարտացիությունը, ճշգրտությունը կամ ամբողջականությունը, ապա Eaterator-ը կարող է փակել տվյալ Հաճախորդի կողմից ներկա կամ հետագա մուտքը Հավելված:

Eaterator-ը չի կարող երաշխավորել գրանցված Հաճախորդների ինքնությունը և պատասխանատվություն չի կրի երրորդ անձանց անվան կամ տվյալների օգտագործմամբ այլ անձի գրանցման դեպքերում։ Այլ անձի տվյալների օգտագործմամբ Հավելվածում գրանցման դեպքում տվյալ անձը պարտավոր է տեղեկացնել այդ մասին Eaterator-ին և տրամադրել իր ինքնությունը հաստատող բավարար տվյալներ։ Սույն կետում նշված տեղեկացումից հետո Eaterator-ը ստուգում է ներկայացված տվյալները, համադրում իր մոտ առկա տվյալների հետ և որոշում գրանցված Հաճախորդի Օգտահաշիվը ջնջելու կամ պահպանելու մասին։ Օգտահաշվի ջնջման վերաբերյալ որոշում կայացնելիս նախորդ Հաճախորդի տվյալները ջնջվում են և նոր Հաճախորդին հասանելի չեն դառնում:

Հաճախորդի կողմից լրացված տվյալները և Ամրագրումների պատմությունը արտացոլվում է Անձնական տիրույթում։

Eaterator-ի հետ համագործակցող Ռեստորանների համար հիմնական օգտահաշիվ (ադմին օգտահաշիվ) բացում է Կատարողը՝ տրամադրելով վերջինիս ներկայացուցչին մուտքանունը և գաղտնաբառը։ Ռեստորանը Հավելվածում բացված ադմին օգտահաշվի գաղտնաբառը փոխում է առաջին անգամ մուտք անելուց հետո։

Ռեստորանի ադմին օգտահաշիվն իրավունք ունի գրանցել օգտահաշիվներ (ենթահաշիվներ)։ Ռեստորանի ենթահաշիվների միջոցով կատարված գործողությունները հավասարազոր են Ռեստորանի, Ռեստորանի ադմին օգտահաշվի կատարած գործողություններին և առաջացնում են նույն հետևանքը։

Ռեստորանները և Հաճախորդները պարտավոր են Հավելվածում իրենց պատկանող մուտքային տվյալները չփոխանցել այլ անձի/անձանց։

Ամրագրման կատարման կարգը և պայմանները

Ռեստորանների կողմից մատուցվող ծառայությունները ձեռք բերելու համար Հաճախորդը Հավելվածում կատարում է Ամրագրում։

Ամրագրում կատարելիս Հաճախորդն ընտրում է Հավելվածում առկա այն Ռեստորանը, որը ծրագրում է այցելել։ Հաճախորդը ներկայացնում է նաև Ռեստորան այցելելու պլանավորվող օրը և ժամը և, ըստ անհրաժեշտության, տրամադրում է այլ տվյալներ։

Ամրագրման տվյալները Ամրագրումը կատարելուց հետո ուղարկվում է Ռեստորանին և Ռեստորանը իր օգտահաշիվների միջոցով՝

Հաստատում է Ամրագրումը՝ ստանձնելով այն կատարելու պարտականությունը,

Առաջարկում է Հաճախորդին փոխել Ամրագրման օրը կամ ժամը կամ այլ տվյալները,

Մերժում է Ամրագրումը՝ պարտավորվելով նշել մերժման պատճառները։

Այն դեպքում, երբ Ռեստորանն առաջարկում է Հաճախորդին փոխել Ամրագրման օրը, ժամը կամ այլ տվյալը, Ամրագրումը համարվում է հետ ուղարկված և

Հաճախորդի՝ Ռեստորանի առաջարկի հաստատման դեպքում, Ամրագրումը համարվում է հաստատված, իսկ Ռեստորանի կրկնակի հաստատման պահանջը վերացած,

Ռեստորանի առաջարկի հետ համաձայն չլինելու դեպքում Հաճախորդը մերժում է Ամրագրումը կատարելը, որի դեպքում Ամրագրումը չեղարկվում է։

Ռեստորանը Ամրագրման առկայության մասին ծանուցումը ստանալուց հետո․

Եթե Ամրագրման ժամին մնացել է 1 ժամ և ավել ժամանակ՝ 15 րոպեի ընթացքում պարտավոր է հաստատել, մերժել կամ նոր առաջարկով հետ ուղարկել Ամրագրումը Հաճախորդին,

Եթե Ամրագրման ժամին մնացել է 1 ժամից քիչ ժամանակ՝ 10 րոպեի ընթացքում պարտավոր է հաստատել, մերժել կամ նոր առաջարկով հետ ուղարկել Ամրագրումը Հաճախորդին։

Ռեստորանի կողմից սույն Պայմաններին համապատասխան Ամրագրումը հաստատելուց հետո Ամրագրումը համարվում է կատարված՝ վավեր։

Ամրագրում կատարած Հաճախորդը ձեռք է բերում Ամրագրված օրը և ժամին Ռեստորանում սպասարկվելու առաջնահերթություն։

Հաճախորդը պատասխանատու է Ամրագրման տվյալների ամբողջականության և ճշգրտության համար, ներառյալ՝ ճիշտ Ռեստորանում Ամրագրում կատարելու համար։

Հաճախորդը իրավունք ունի չեղարկել Ամրագրումը, սակայն, եթե որոշում է չայցելել Ռեստորան, ապա պարտավոր է չեղարկել Ամրագրումը՝ ներկայացնելով չեղարկման պատճառը ոչ ուշ, քան Ամրագրված ժամից 15 րոպե առաջ։ Ամրագրումը հնարավոր է չեղարկել միայն Հավելվածի միջոցով կամ Կատարողի հասանելի հեռախոսահամարին զանգահարելու միջոցով։

Ռեստորանն իրավունք ունի չեղարկել իր հաստատած Ամրագրումը՝ նշելով պատճառը․

Եթե Ամրագրված ժամին մնացել է 1 ժամ և ավել ժամանակ՝ չեղարկման հիմքերի ի հայտ գալուց 15 րոպեների ընթացքում, բայց ոչ պակաս քան Ամրագրված ժամին նախորդող 1 ժամ առաջ,

Եթե Ամրագրման կատարումից և Ամրագրման հաստատումից հետո Ամրագրված ժամին մնացել է 1 ժամից քիչ ժամանակ՝ Ամրագրման հաստատումից հետո 5 րոպեների ընթացքում, բայց ոչ պակաս քան Ամրագրված ժամին նախորդող 15 րոպե առաջ։

Կատարողն իրավունք ունի Հաճախորդի հեռախոսահամարին ուղարկել հաղորդագրություններ, Օգտահաշվին՝ ծանուցումներ Ամրագրված ժամին նախորդող ժամանակահատվածում, ստանալ Հաճախորդի պատասխանն Ամրագրման կատարման (Ռեստորան այցելելու հաստատում), ինչպես նաև Ռեստորանում սպասարկվելու վերաբերյալ։

Ամրագրված ժամին Ռեստորան մտնելիս Հաճախորդը պարտավոր է ցույց տալ Ամրագրման QR կոդը, որի՝ Ռեստորանի կողմից պարտադիր սկանավորումից հետո Ռեստորանը Հաճախորդին ուղեկցում է համապատասխան վայրը։

Ամրագրումը Ռեստորանում վավեր է, եթե Հաճախորդը Ռեստորան է այցելել Ամրագրված ժամից 15 րոպե առաջ կամ հետո։ Ամրագրված ժամից 15 րոպե անցնելուց հետո Ամրագրումը կորցնում է ուժը՝ կատարման առաջնահերթությունը, իսկ նման ժամկետից հետո Հաճախորդի այցի դեպքում Ամրագրումը կկատարվի միայն այն դեպքում, երբ Ռեստորանը ունի Հաճախորդին ընդունելու հնարավորություն։ Սույն կետով սահմանված դրույթը չի կիրառվում այն դեպքերում, երբ Հաճախորդը Հավելվածի միջոցով զգուշացնում է ուշանալու մասին՝ նշելով ուշացման ժամը, որը սակայն չի կարող գերազանցել 30 րոպեն։

Սույն Պայմաններով սահմանված կարգով Հաճախորդի կողմից Ամրագրված ժամից ուշանալու մասին ծանուցելը չի կարող հիմք հանդիսանալ Ռեստորանի կողմից Ամրագրման չեղարկման համար: Նման դեպքերում Ռեստորանը զրկվում է Ամրագրումը չեղարկելու իրավունքից։

Կատարողը Հաճախորդի կողմից Ամրագրման կատարումից անմիջապես հետո Ամրագրման տվյալները փոխանցում է համապատասխան Ռեստորանին։

Ռեստորանը պարտավոր է որոշակի օրերին և ժամերին իր կողմից ծառայությունների մատուցման անհնարինության մասին անհնարինության հանգամանքի ի հայտ գալուց անմիջապես հետո տեղեկացնել Կատարողին՝ համապատասխան օրը և ժամին այլ անձանց կողմից Ամրագրման կատարման հնարավորության սահմանափակման համար։ Սույն մասով սահմանված հանգամանքի առկայության և Կատարողին այդ մասին չծանուցման հետևանքով կատարված և հաստատված Ամրագրումը համարվում է վավեր Ամրագրում և Ռեստորանը պարտավոր է տվյալ Ամրագրմամբ Ռեստորան այցելած Հաճախորդին տրամադրել առաջնահերթ սպասարկում։

Ամրագրման վերաբերյալ տեղեկատվությունը Կատարողի մոտ արտացոլվելուց հետո Կատարողը ստուգում է տեղեկատվության ամբողջականությունը և տեղեկատվությունը փոխանցում է Ռեստորանին։ Այն դեպքում, երբ Ամրագրման տվյալները ամբողջական չեն կամ Ամրագրման վերաբերյալ առաջանում են լրացուցիչ տեղեկատվությունը ստանալու անհրաժեշտություն, Կատարողը կարող է կապ հաստատել Հաճախորդի հետ և անհրաժեշտ տվյալները ստանալուց հետո ամբողջական տեղեկատվությունը փոխանցել Ռեստորանին։

Eaterator-ին իրավունք է վերապահվում չեղարկել պատվերը՝ առանց հիմնավորում ներկայացնելու:

Հաճախորդի պարտականությունները

Հաճախորդը պարտավոր է

զերծ մնալ Eaterator-ի և այլ անձանց մտավոր սեփականության իրավունքները կամ անձնական տվյալների պաշտպանության օրենսդրությունը խախտելուց,

զերծ մնալ Հավելվածի միջոցով այլ անձանց, Ռեստորաններին վիրավորելուց, զրպարտելուց, վախեցնելուց, հետապնդելուց կամ նրանց գործարար համբավը վարկաբեկելուց կամ այլ ոչ օրինական գործողություն կատարելուց,

զերծ մնալ Eaterator-ի կամ երրորդ անձանց բովանդակությանը կամ համակարգերին վնաս հասցնող կամ փոփոխությունների ենթարկող համակարգչային վիրուսներ, վնասված ֆայլեր կամ ցանկացած այլ ծրագրային ապահովում ներմուծելուց,

զերծ մնալ Հավելվածը սխալ կիրառելուց կամ Հավելվածը չարաշահելուց,

Հավելվածը և Հավելվածի բովանդակությունը ոչ օրինական, չթույլատրված նպատակներով օգտագործելուց,

Զերծ մնալ Հավելվածը որպես ոչ ճշգրիտ տեղեկատվության աղբյուր կամ ատելության խոսք կամ բռնություն քարոզող աղբյուր ներկայացնելուց,

չձեռնարկել ցանկացած գործողություն/անգործություն, որը դնում է կամ կարող է անհիմն կամ չափազանց մեծ ծանրաբեռնվածություն դնել Հավելվածի ենթակառուցվածքի վրա, որը խափանում կամ կարող է խափանել Հավելվածի բնականոն աշխատանքը,

չարտացոլել Հավելվածը ամբողջությամբ կամ Հավելվածի ցանկացած հատված այլ կայքէջերում՝ բացառությամբ Պայմաններում նախատեսված դեպքերի,

Հավելվածը չօգտագործել հանցավոր համագործակցության համար,

Հավելվածի միջոցով չկազմակերպել, չիրականացնել քրեորեն պատժելի կամ այլ հակաօրինական արարքներ։

Հաճախորդը Հավելվածում զետեղված բովանդակությունների հետ կապված պահանջ ներկայացնելու դեպքում պարտավոր է նման պահանջ ներկայացնել այն անձանց, ում առնչվում է բովանդակությունը, և/կամ ով կատարել է համապատասխան Գրառումը։

Գրառումների կատարման կարգ

Հավելվածում Ռեստորանների և Հավելվածի գործունեության վերաբերյալ մեկնաբանություններ կարող են գրել, գրառում (այսուհետ՝ Գրառում) կարող են կատարել միայն Հաճախորդները և Ռեստորանները։

Հավելվածի կամ Ռեստորանի գործունության վերաբերյալ հարցաթերթիկները, հարցումները կարող են լրացնել Հաճախորդները և բոլոր այլ անձինք, ում հարցաթերթիկը, հարցումները պարունակող հղումը հասանելի է դարձել օրինական ճանապարհով։

Համապատասխան Ռեստորանում աշխատող Հաճախորդը իրավունք չունի Ռեստորանի վերաբերյալ կատարել Գրառում։

Գրառումը չպետք է պարունակի վիրավորական, զրպարտչական, գործարար համբավը վնասող արտահայտություններ, ատելության խոսք, կամ սահմանադրական կարգի տապալման կոչեր կամ ոչ օրինական գործողություններին ուղղված հորդորներ ու կոչեր, չպետք է պարունակի գռեհկաբանություն։

Կատարողն իրավունք ունի ջնջել այն Գրառումները, որոնք չեն համապատասխանում սույն Պայմանների դրույթներին։

Կատարողն իրավունք ունի փակել (բլյուրել կամ այլ կերպ թաքցնել), ջնջել նաև այն Գրառումներն ամբողջությամբ կամ դրանից որևէ հատված, եթե Հավելվածը գտնում է, որ Գրառումը՝

կարող է առաջացնել քաղաքացիական, քրեական պատասխանատվություն,

չունի բովանդակություն և իրենցից ներկայացնում է բովանդակազուրկ նիշերի հաջորդականություն, ինչպես նաև այն դեպքում, երբ բովանդակությունը մնում է անհասկանալի,

կապ չունի այն Ռեստորանի հետ, որի համար նախատեսված բաժնում կատարվել է Գրառումը,

խախտում է կամ ողջամիտ կասկած կա, որ կարող է խախտել երրորդ անձանց մտավոր սեփականության իրավունքները, ներառյալ, երբ Գրառումը պարունակում է հղումներ այլ կայքէջերի, նյութերի, էլ․ փոստի հասցեների,

խախտում է Գաղտնիության և քուքիների քաղաքականությունը կամ անձնական տվյալների պաշտպանության օրենսդրությունը՝ ներառյալ, երբ Գրառմամբ հնարավոր է նույնացնել որևէ անձի հետ,

ակնհայտ սպամ է։

Հաճախորդը գիտակցում է, որ Կատարողը պարտավոր չէ վերանայել Գրառումները և ցանկացած դեպքում, ներառյալ Գրառման՝ սույն Պայմաններով նախատեսված շրջանակում խմբագրման դեպքում, Գրառման բովանդակության համար պատասխանատու է գրառումը կատարած Հաճախորդը։

Գրառումները պետք է բխեն Հաճախորդի սեփական փորձից, լինեն օբյեկտիվ ու ամբողջական։

Հաճախորդի կողմից կատարված Գրառումը, ի թիվս սույն Պայմաններում նախատեսված դեպքերի, կարող է ջնջվել Հաճախորդի խնդրանքով։ Հաճախորդը իր կատարած Գրառումը ջնջելու խնդրանքով դիմելու համար պետք է Կատարողի էլ․ փոստին նամակ ուղարկի՝ նշելով Գրառումը, որը ցանկանում է ջնջել և ջնջելու պատճառները։ Գրառումը ջնջելու խնդրանքը դիտարկվում է Կատարողի կողմից, և ողջամիտ ու հիմնավոր պատճառի դեպքում Գրառումը ջնջելու վերաբերյալ կայացվում է որոշում, որի վերաբերյալ ծանուցվում է խնդրանքով դիմած Հաճախորդին։ Գրառումը ջնջելու, չջնջելու որոշումը կայացնում է Կատարողը։

Eaterator-ը Հաճախորդին կարող է խնդրել Ռեստորանի վերաբերյալ հարցաթերթիկների լրացմանը, հարցմանը մասնակից դարձնել նաև Հաճախորդի հյուրերին, ում հետ Հաճախորդը այցելել է Ռեստորան։ Հաճախորդի հյուրերի անձնական տվյալների գաղտնիությունը պահպանվում է այնպես, ինչպես Հաճախորդինը։

Ռեստորանը իրավունք ունի պատասխանելու իր վերաբերյալ կատարված Գրառմանը նման Գրառման կատարումից երկու ամսվա ընթացքում։

Ռեստորանի կողմից կատարված պատասխան Գրառումը չպետք է վիրավորի, զրպարտի Հաճախորդին, վնասի վերջինիս գործարար համբավը։

Ռեստորանը պատասխան գրառմամբ կարող է՝

հայտնել շնորհակալություն գրառման համար,

ներկայացնել խնդրի վերաբերյալ իր դիրքորոշումը,

ներկայացնել Հաճախորդի կողմից Ռեստորան այցելելուց հետո կատարված փոփոխությունները։

Ռեստորանների կողմից կատարված պատասխան գրառումների նկատմամբ կիրառելի է Գրառումներին վերաբերող դրույթները։

Օգտահաշիվը փակելու դեպքերը

Կատարողը Հաճախորդի օգտահաշիվը իրավունք ունի փակել Հաճախորդի կողմից այն վեց ամիս շարունակ չօգտագործելու հետևանքով։ Նույն հեռախոսահամարով սույն կետում նշված ժամկետից հետո կրկին Օգտահաշիվ բացելու դեպքում նախորդ Օգտահաշվի տվյալները կարող են չպահպանվել, եթե Հաճախորդը չի ապացուցում նախորդ Օգտահաշվի՝ իրեն պատկանելը (սույն դեպքում նախորդ Օգահաշիվը վերաբացվում է՝ նախորդ Օգտահաշվի տվյալները պահպանվում են)։

Բազմակի անգամ (երկու և ավելի) սույն Պայմաններով Գրառումների կատարմանը և/կամ Հաճախորդի՝ սույն Պայմաններում նշված այլ պարտականություններին առնչվող դրույթները խախտած Հաճախորդի օգտահաշիվը Eaterator-ը կարող է փակել, սահմանփակել Հավելվածի ընձեռած հնարավորությունները առանց Հաճախորդին նախապես ծանուցելու։

Eaterator-ն իրավունք ունի փակելու Հաճախորդի Օգտահաշիվը Հաճախորդի կողմից սույն Պայմաններով և կիրառելի օրենսդրությամբ սահմանված պարտականությունների խախտման դեպքում։ Eaterator-ը սույն կետով նախատեսված դեպքում իրավունք ունի սահմանափակել Հավելվածի ընձեռած որոշ հնարավորությունները տվյալ Հաճախորդի համար՝ առանց վերջինիս նախապես ծանուցելու։

Eaterator-ն իրավունք ունի առանց հիմնավորման փակելու կամ ժամանակավորապես արգելափակելու Հաճախորդի Օգտահաշիվը։

Eaterator-ի կողմից Օգտահաշվի փակման դեպքում տվյալ Օգտահաշվով կատարված բոլոր Ամրագրումները չեղարկվում են, ջնջվում է Հաճախորդի Ամրագրումների պատմությունը, և կասեցվում են Հաճախորդին տրված բոլոր այլ հնարավորությունները։

Մտավոր սեփականության օբյեկտների օգտագործումը

Հավելվածի նկատմամբ բոլոր իրավունքները պատկանում են Eaterator-ին։ Հավելվածում առկա ողջ տեղեկատվությունը ներառյալ, սակայն չսահմանափակվելով՝ Հավելվածի դիզայնը, տեսաձայնագրությունները, տեքստերը, գրաֆիկ պատկերները, լոգոները, ծրագիրը, պատկանում են Կատարողին կամ իր գործընկերներին՝ հեղինակային իրավունքով, կամ վերջիններս ունեն դրանք օգտագործելու համապատասխան լիցենզիա կամ այլ իրավական հիմք: Վերոնշյալ մտավոր սեփականության օբյեկտները պաշտպանվում են կիրառելի օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հավելվածի բովանդակության պատճենումը, փոխանցումը, վերարտադրումը, վերաթողարկումը, վերաբաշխումը կամ փոխանցումը ամբողջությամբ կամ մասամբ, առանց Eaterator-ի նախնական գրավոր թույլտվության, խստիվ արգելվում է: Սույն կետը չի վերաբերում այն դեպքերին, երբ Eaterator-ը հնարավորություն է տվել տվյալ նյութերով կիսվել, տարածել սոցիալական ցանցի հարթակներում կամ որևէ այլ կերպ օգտագործման հնարավորություն է տվել, և նման օգտագործման հնարավորությունը տվյալ դեպքում հստակ է։

Հաճախորդի կողմից Հավելված մուտք գործելու թույլտվությունը չի ենթադրում Կատարողի կողմից մտավոր սեփականության ցանկացած որևէ իրավունքից հրաժարում, փոխանցում, լիցենզավորում, ամբողջական կամ մասնակի:

Հավելվածում կատարված Գրառումների նկատմամբ առկա բոլոր իրավունքերը գրառումը կատարողը անհատույց ոչ բացառիկ ձևով, ամբողջ աշխարհի տարածքում օգտագործելու նպատակով, այլ անձանց փոխանցելու հնարավորությամբ (ենթալիցենզիա) տրամադրում է Կատարողին։ Սույն կետում նշված օգտագործումը ներառում, սակայն չի սահմանափակում հետևյալ իրավունքները․ պատճենել, թարգմանել, տարածել, հրապարակել, գովազդների մեջ օգտագործել և այլն։

Կատարողի պատասխանատվություն

Պայմանների համաձայն իրավահարաբերություններ առաջանում են Հաճախորդի և Ռեստորանի միջև։ Կատարողը պատասխանատվություն չի կրում Հաճախորդի և Ռեստորանի միջև առաջացած հարաբերությունների համար, եթե այլ բան ուղղակիորեն նախատեսված չէ կիրառելի օրենսդրությամբ և սույն Պայմաններով։

Eaterator-ը պատասխանատվություն չի կրում անհաղթահարելի ուժով՝ ֆորս մաժորով (ներառյալ կիբեռհարձակումներ) պայմանավորված Հավելվածի շահագործման խափանումների համար։ Նման հանգամանք ի հայտ գալու դեպքում Eaterator-ը կարող է կասեցնել Հավելվածի սպասարկումը և պարտավոր է ձեռնարակել միջոցներ առաջացած հանգամանքի հաղթահարման ուղղությամբ։

Հաճախորդի կողմից Օգտահաշվի մուտքանունը և գաղտնաբառը կորցնելու կամ այլ անձի կողմից այն որևէ կերպ (օրինական կամ ոչ օրինական) տիրապետելու հետևանքով Հաճախորդի անձնական տվյալների և Անձնական տիրույթում արտացոլված այլ տվյալների արտահոսքի համար Eaterator-ը որևէ պատասխանատվություն չի կրում։

Կատարողը պատասխանատվություն է կրում Ամրագրման տվյալները Ռեստորանին փոխանցելու համար, և պատասխանատու չէ Ռեստորանի կողմից մատուցվող ծառայությունների որակի, մթերքի թարմության համար։

Հաճախորդը գիտակցում և ընդունում է, որ Հավելվածի օգտագործման համար անհրաժեշտ է միացված լինել համացանցին և համացանցի բնույթով պայմանավորված Հավելվածը կարող է չներբեռնվել ամբողջությամբ կամ մասամբ, ինչի համար Կատարողը պատասխանատու չէ։

Eaterator-ը չի վերահսկում և պատասխանատվություն չի կրում Հավելվածի միջոցով Հաճախորդի կողմից վերբեռնված բովանդակության համար, և Հաճախորդներն են միանձնյա պատասխանատու իրենց վերբեռնած բովանդակությունների համար։

Eaterator-ը չի ստուգում և հաստատում Հաճախորդների տրամադրած տվյալների իսկությունը, չի նույնականացնում Հաճախորդներին, այլ միայն հաստատում է վերջիններիս կողմից տրամադրված կոնտակտային տվյալների՝ հեռախոսահամարի կամ էլ․փոստի վավերականությունը Օգտահաշիվ բացելու ժամանակ։ Eaterator-ը չի կրում Հաճախորդի կողմից տրամադրված տվյալների որևէ անհամապատասխանության ռիսկ և ղեկավարվում է Հաճախորդի ազնվության և տրամադրված տվյալների իսկության կանխավարկածով։

Eaterator-ից պատասխանատվություն չի կարող ակնկալվել, և նշվում է, որ միաժամանակ չի նույնացվում և/կամ կիսում և/կամ հաստատում Հավելվածի Հաճախորդների կողմից ներկայացված կարծիքները․ վերջիններիս համար պատասխանատու են միայն Հաճախորդները:

Eaterator-ը չի վերահսկում (և չունի նման վերահսկման պարտականություն) Հաճախորդների կողմից Հավելվածի օգտագործման ձևերը, եղանակները և չի երաշխավորում, որ Հաճախորդները Հավելվածից կօգտվեն ողջամտորեն, սույն Պայմաններին կամ կիրառելի օրենսդրությանը համապատասխան:

Հաճախորդը գիտակցում է, որ Հավելվածը պարունակում է այլ կայքէջերի հղումներ, ներառյալ Ռեստորանների կայքէջեր, և պատասխանատու չէ այդ կայքէջերի բովանդակության, վերջիններիս կողմից կիրառվող քաղաքականությունների բովանդակության և օրինականության համար։ Սույն կետում նշված կայքէջերին հղումը չի ենթադրում Eaterator-ի կողմից այդ կայքէջերի բովանդակության հետ համաձայնելը կամ որևէ կերպ այդ բովանդակությամբ ներկայացված կարծիքները կիսելը կամ ասոցացվելը։

Eaterator-ը չի երաշխավորում Հավելված կամ դրա բովանդակություն մուտք գործելիս որևէ սխալի կամ աշխատանքի ընդհատման բացակայությունը կամ Հավելվածի՝ միշտ թարմացված տարբերակի առկայությունը:

Այլ դրույթներ

Eaterator-ը Հաճախորդին և Ռեստորանին կապելու գործընթացում Ռեստորանին տրամադրում է իր հարթակի՝ Հավելվածի միջոցով Ռեստորանի վերաբերյալ տեղեկատվություն տարածելու հնարավորությունը, Հաճախորդներին՝ Ամրագրում կատարելու հնարավորությունը։ Նշված գործընթացում Eaterator-ը հանդիսանում է միջնորդ Հաճախորդի և Ռեստորանի միջև։

Հաճախորդը իրեն հետաքրքրող հարցերը, առաջարկները և բողոքները, Հավելված մուտք գործելու ժամանակ առաջացած խնդիրների, Ամրագրմանը վերաբերող տվյալների ճշգրտումերը, Ռեստորանի սպասարկմանն առնչվող կարծիքները կարող է ներկայացնել ներքին զրույցների համակարգում։

Եթե Հաճախորդը գտնում է, որ Հավելվածի որևէ բովանդակություն օրինական, հավաստի չէ, կարող է այդ մասին տեղեկացնել Eaterator-ին՝ վերջինիս էլ․փոստին ուղարկելով նամակ։ Նամակի քննարկման արդյունքերի մասին Eaterator-ը տեղեկացնում է իրեն դիմած անձին։

Հաճախորդը ընդունում է, որ Հավելվածում տեղադրված Ռեստորանների վերաբերյալ տվյալները (լուսանկարներ, նկարագրությունները, տեղեկատվական նյութեր) տրամադրված են Ռեստորանի կողմից և նման տվյալներին ամբողջականությանը, իսկությանն առնչվող հարցերում Eaterator-ը որևէ երաշխիք չի ներկայացնում և պատասխանատու չէ։

Eaterator-ն իրավունք ունի վարկանիշավորել Ռեստորաններին։ Ռեստորանների վարկանիշը որոշում է Eaterator-ը միանձնաբար՝ հիմք ընդունելով Հաճախորդների կողմից թողնված համապատասխան Ռեստորանի վերաբերյալ գրառումները, գնահատականները և կիրառելով հատուկ ալգորիթմներ ու չափորոշիչներ։ Ռեստորանների վարկանիշը կախված է բազմաթիվ գործոններից, հանգամանքներից և չափանիշներից։

Սույն Պայմաններով Հաճախորդի ստանձնած իրավունքները և պարտականությունները տարածվում են նաև Ռեստորանների նկատմամբ, եթե սույն Պայմաններով այլ բան ուղղակիորեն սահմանված չէ կամ չի բխում վերջիններիս կարգավիճակից կամ ձևակերպման բովանդակությունից։

Հավելվածի և Հաճախորդի միջև առաջացող վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Բանակցությունների ժամկետ է սահմանվում 30 օրացուցային օրը։

Հաճախորդը գիտակցում է, որ Հավելվածի կողմից առաջարկվող և Ռեստորանի կողմից մատուցվող ծառայությունը վճարովի է։

Eaterator-ն իրավունք ունի ցանկացած ժամանակ փոխել Հավելվածի դիզայնը, բովանդակությունը, Հավելվածի կողմից առաջարկվող հնարավորությունների, ծառայությունների ցանկը՝ ընդլայնելով կամ կրճատելով դրանք, ջնջել Հավելվածը, ժամանակավորապես կասեցնել Հավելվածի շահագործումը առանց Հաճախորդներին կամ այլ անձի նախապես տեղեկացնելու կամ թույլտվություն ստանալու՝ բացառությամբ կիրառելի օրենսդրությամբ սահմանված դեպքերի։

Eaterator-ն իրավունք ունի ցանկացած պահի և առանց նախնական ծանուցման փոփոխել սույն Պայմանները: Նման փոփոխությունից հետո Eaterator-ը սույն Պայմանների համաձայն ծանուցում է ուղարկում Հաճախորդներին և Հաճախորդի կողմից Հավելվածից օգտվելը շարունակելը համարվում է նման փոփոխությունների ընդունում՝ հաստատում։

Հաճախորդին սույն Պայմաններով նշված որևէ հարցով ծանուցում ուղարկելու պարտավորության առկայության դեպքում Eaterator-ը պարտավոր է նման ծանուցումն ուղարկել Հաճախորդի էլ․փոստին, հեռախոսահամարին, Հավելվածում գրանցված անձին՝ Հավելվածի ծանուցումների բաժնում նամակի ուղարկման կամ Eaterator-ի կողմից ընդունելի, պատշաճ համարվող ցանկացած այլ եղանակով, եթե սույն Պայմաններով ծանուցման այլ կարգ ուղղակիորեն սահմանված չէ։

Սույն Պայմանների յուրաքանչյուր կետ կամ դրույթ իրենից ներկայացնում է առանձին և ինքնուրույն ամբողջականություն: Եթե Պայմանների որևէ դրույթ դատական կարգով կամ այլ իրավասու մարմնի որոշմամբ ճանաչվի անվավեր կամ կատարման ոչ ենթակա, ապա սույն Պայմանների մնացած բոլոր դրույթները կպահպանեն իրենց ուժը, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

Պայմանների հայերեն տարբերակը գերակայում է այլ լեզուներով տարբերակների նկատմամբ։

Սույն Պայմանների և Պայմաններով չկարգավորված հարաբերությունների նկատմամբ կիրառելի է ՀՀ իրավունքը։

Կողմերի միջև առաջացած վեճերը լուծման ենթակա են ՀՀ դատարաններում։